Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական աջակցություն «խորհրդանշական գյուղին»

Սեպտեմբեր 29,2015 16:06
  •  Վեց հասարակական կազմակերպություններ` Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, Շեն և Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Մարտունի գյուղ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում «Մեկ խորհրդանշական գյուղ» համատեղ ծրագրի հերթական միջոցառումներով:

    6 կազմակերպությունների աննախադեպ այս համագործակցությամբ ընտրված խորհրդանշական գյուղը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունին, հիմնվել է 1921թ.-ին՝ հիմնականում Վանից, Ալաշկերտից, Ղարսից և Սասունից բռնագաղթածների կողմից: Ծրագիրը եռամյա է՝ օգնելու տեղաբնակներին սեփական և տրամադրված ռեսուրսներով ոտքի կանգնեցնել գյուղը։ Ծրագրի շրջանակներում Մարտունիում հիմնվել է արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ, որն այսօրվա այցելության ընթացքում 2 տրակտոր և 10 խոտհնձիչ է ստացել: Նաև վերակառուցել է խմելու ջրագիծը, ինչի շնորհիվ գյուղի բոլոր ընտանիքները մեկ ամսից մշտական ջուր կունենան: Ծրագրի սոցիալական ոլորտի ևս մեկ մոտեցում աջակցությունն է գյուղի ընտանիքներին՝ զարգացնելու փոքր ընտանեկան ֆերմերային տնտեսությունները, որի շրջանակներում կարիքների գնահատման հիման վրա ընտրված 10 ընտանիքների կովեր կտրամադրվեն: Առողջապահական ոլորտում ծրագրի միջոցով անցկացվել է հիվանդների զննում, հետազոտվել և խորհրդատվություն է ստացել 30 հիվանդ: Դպրոցահասակ 38 երեխա ատամնափուտի տարածվածության բացահայտման հետազոտում է անցել ու ատամնաբուժական անվճար ծառայություն ստացել շարժական ատամնաբուժարանի միջոցով: Ծրագրի իրականացմանը զուգընթաց արդեն իսկ բարելավված շենքային պայմաններ ունի Մարտունիի բուժկետը, որ նախատեսվում է ամբողջությամբ ավարտել ծրագրի ընթացքում: Երիտասարդները ևս համախմբվելու և համայնքի համար օգտակար գործունեության ծավալելու հնարավորություն են ստացել: ՍՔԱՅ ակումբի անդամ երիտասարդները մշակել և մինչև հոկեմբերի 15-ը կիրականացնեն իրենց առաջին համայնքային ծառայության ծրագիրը, որի նպատակն է հիմնել կինոսրահ՝ օրվա առաջին կեսին ֆիլմեր ցուցադրելու դպրոցահասակների, իսկ երեկոյան ժամերին՝ երիտասարդների համար: Գյուղի ուսանողների ուսման վարձերի մի մասը ևս հոգածության առարկա է այս ծրագրի շրջանակներում: Մեծ ուշադրություն է հատկացված նաև երեխաների կրթությանը, ուստի արդեն իսկ 2 տարի ժամկետով գյուղ մասնագետ է ուղարկվել՝ գիտելիքներից զատ դպրոցականներին նաև կյանքի հմտություններ փոխանցելու և կարողությունները զարգացնելու նպատակով: Արտադասարանային կրթություն է տրամադրվում առողջ ապրելակերպի վերաբերյալ:

     « Վորլդ Վիժն» Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930