Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի գրող. «Հայոց ցեղասպանությունը փաստ է»

Սեպտեմբեր 29,2015 14:54

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր «Գրական տապան» միջազգային փառատոնի մասնակիցներն ամփոփեցին գրական շաբաթը` ներկայացնելով  տպավորությունները:

Իրանցի գրող Ֆարիաթ Շիրին, որը ստեղծագործում է քրդերեն եւ պարսկերեն, փառատոնի ընթացքում ծանոթացել է հայ մշակույթին եւ գրականությանը. «Երազում եմ, որ Մերձավոր Արեւելքում էլ այնպիսի փառատոն կազմակերպվի,  որի գործառույթը կլինի «Գրական տապան»-ի առաքելության պես»,-ասաց Շիրին: Նա անկեղծացավ, որ որոշ հանգամանքների բերումով տեւական ժամանակ չի ստեղծագործել, սակայն փառատոնի միջավայրից եւ գրողների հետ շփումից ոգեշնչված՝ կրկին գրիչը ձեռքն է վերցրել:

Իսրայելից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ Ամիր Օրն (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում  նշեց, որ իր որոշ ստեղծագործություններ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ժամանակին թարգմանել է հայերեն: Խոսելով հայերի եւ հրեաների ճակատագրական կապից՝ Օրն ասաց, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ իմացել է «Մուսա լեռան 40 օրը» գիրքն ընթերցելու միջոցով. «Փաստ է, որ Ցեղասպանությունը եղել է: Այլ է հարցը, թե ինչ դասեր կքաղենք դրանից»,-ասաց բանաստեղծը, որի ընտանիքի անդամները Լեհաստանում Հոլոքոստի զոհ են դարձել:

Նա նաեւ հավելեց, որ շարունակելու է ուսումնասիրել Ցեղասպանության պատմությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930