Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունում լռում են, ԱԺ-ում՝ պաշտպանո՞ւմ Արմենչիկին

Սեպտեմբեր 29,2015 14:46

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից պաշտոնապես հետաքրքրվեց՝ ի վերջո ո՞վ է ՀՀ վաստակավորի կոչման ներկայացրել Արմենչիկին, մի բան, որ կրքեր  է բորբոքել երկրում: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը, սակայն, ընդամենը  վկայակոչեց կոչումներ շնորհելու կարգը՝ ասելով, որ այնտեղ փոփոխություն է կատարվել: Նա նաեւ հայտնեց, որ մշակույթի նախարարությունը ձեռնպահ կմնա հարցը մեկնաբանելուց:

Իսկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում ասել էր , թե պետք է հաշվի նստել Արմենչիկի՝ դահլիճներ լցնելու փաստի հետ եւ հարգել այն մարդկանց զգացմունքները, ովքեր երկրպագում են Արմենչիկին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Միթե բավարարված չեք նույն պատասխաններով? Ինչքան կարելի է գրել այդ մասին: Հայաստանում արժեքները գլխիվայր շրջված են: Նայեք ԱԺ կազմին, ովքեր են նստած խորհրդարանում, ինչ լեզվով են խոսում (մի քիչ վատ հայերեն), ինչ ”ափռ ցփռ” սրամտություններ են անում, նայեք լրագրողների (որոշ) անգրագետ, անմակարդակ հարցազաույցները հատկապես Ս. Սաոյանի , Մ.Գրիգորյանի, Ս.Խաչատրյանի, Ա. Մովսիսյանի հետ, նախօրոք ըմբոշխնելով պատասխանները: Հիմա կպել եք Արմենչկի կոչումից: Ով որ տվել է, իր ճաշակով է տվել, Արմենչիկը ինչ մեղք ունի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930