7 ընտանիք մեղվափեթակները փոխանցեց այլ ընտանիքների
Երկու տարի առաջ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կամավոր Միհրան Բաբայանի ներկայացրած հայտը արժանացավ « Օրանժ» ընկերության դրամաշնորհին: Բարեգործական հիմնադրամը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սկսեց իրականցնել «Մեղր» ծրագիրը: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ծրագրի վերաբերյալ ասաց. «Նպատակն այն էր, որ գյուղը, ստանալով ելակետային միջոցներ, սեփական մարդկային ռեսուրսով ու համայնքային փոխօգնությամբ կարողանա բարելավել տնտեսական վիճակն ու առաջընթացի ուղիներ գտնի»:
Ադրբեջանին 18 կմ սահմանակցող ,այդ պատճառով 1500 հա չմշակվող հող ունեցող Վազաշենում դժվար է անասնապահությամբ զբաղվել, քանի որ արոտավայրերում անասունները, դրանց պահող գյուղացիները ադրբեջանական ոտնձգության թիրախ են դառնում: Ուստի Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն առաջարկել էր գյուղում փոխանցիկ մեղվաբուծություն ծրագիր իրականացնել:
Սեպտեմբերի 25-ին Վազաշենի 7 ընտանիք իր ստացած 4-ական մեղավափեթակները փոխանցել է գյուղի 7 այլ ընտանիքի, իսկ մեղվաընտանիքներ փոխանցած ընտանիքներին մնացին մեղրի բերքը, նոր ստեղծած մեղվաընտանիքներն ու մեղվաբույծի հմտությունները:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ