Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողով. «Հայաստանի քաղաքական համակարգը միայն երկրի քաղաքացիները պետք է ընտրեն»

Սեպտեմբեր 29,2015 13:40

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Ստրասբուրգում տեղի ունեցող աշնանային լիագումար նստաշրջանի շրջանակներում Մոնիտորինգի հանձնաժողովը անդրադարձել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին:

«Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացի առաջընթացը, որը արվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ փոխգործակցության ընթացքում: Սա որպես արդյունք մի տեքստ է դառել, որը, ըստ Վենետիկի հանձնաժողովի, շատ բարձր որակ ունի եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- մասնավորապես նշված է այսօր տարածված հայտարարությունում:

Հանձնաժողովը նաեւ ողջունել է այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումները կընդունվեն հանրաքվեի միջոցով, եւ կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին մասնակցել այդ հանրաքվեին եւ քննարկումներին, որոնք դրա մասն են կազմում:

Մոնիտորինգի հանձնաժողովը նշել է նաեւ, որ որոշ հարցեր, որոնք ներառված են բարեփոխումների տեքստում, քաղաքականապես վիճելի են եւ հայ հասարակության շրջանակներում թեժ քննարկումների են ենթարկվել:

«Հայաստանի քաղաքական համակարգը միայն երկրի քաղաքացիները պետք է ընտրեն սպասվող հանրաքվեի ընթացքում: Հանձնաժողովը, հետևաբար, կոչ է անում բոլոր քաղաքական շահագրգիռ ուժերին ապահովել, որ հանրաքվեն անցկացվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,- ավելացրել է Մոնիտորինգի հանձնաժողովը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930