Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում բիզնես շահ, ես էլ բիզնես շահ ունեմ՝ գնամ Մոսկվայում նարկոտիկ ծախեմ, պիտի թողե՞ն». Արա Պապյան

Սեպտեմբեր 29,2015 13:00

«Ինձ համար մեր արտգործնախարարի վարքը խիստ տարօրինակ է»

«ՌԴ-ն կարող է ամբողջ աշխարհին վախեցնել, ասել՝ կտամ մռութդ կջարդեմ, է՞, հետո՞»,- այսօր «Անալիտիկ» ակումբում «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն անդրադարձավ ՌԴ-ի վարած քաղաքականությանը: Նա քննադատեց ՌԴ-ին, որ իրեն ռազմավարական դաշնակցի նման չի պահում, զենք է վաճառում հակամարտող գոտում մեր հակառակորդին, ինչը հրահրում է իր դեմ ՀՀ քաղաքացիներին:

Մեր դիտարկմանը, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՌԴ-ն ունի իր բիզնես շահերը, Արա Պապյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունը մեկնաբանում եմ որպես անհասկանալի ու  անտրամաբանական: Նախ, ՌԴ-ն ունի իր բիզնեսը, թող ինքը պաշտպանի իր բիզնես շահերը, ոչ թե ՀՀ արտգործնախարարը: Նախարարի խնդիրն է, որ տեսնի այն խախտումները, ինչ կա՝ Դաշնակցային հարաբերությունների խախտում, Բիշքեկյան զինադադարի երաշխավորի վարքագծի դեմ գործողություններ, բազմաթիվ խախտումներ կան, ի՞նչ է նշանակում բիզնես շահ: Ես էլ բիզնես շահ ունեմ՝ գնամ Մոսկվայում նարկոտիկ ծախեմ: Ի՞նչ է, պիտի ասեն Պապյանը բիզնես շահ ունի, թող ծախի՞: Հակամարտության գոտում զենք վաճառելը միջազգային նորմի խախտում է: Բա մյուս երկրները բիզնես շահ չունե՞ն, որ չեն ծախում: Ինձ համար մեր արտգործնախարարի վարքը խիստ տարօրինակ է»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների արդարացումներին, որ ՌԴ-ն մեզ արտոնյալ պայմաններով է տալիս՝ գործարանային գներով, Արա Պապյանն ասաց. «Մեզ ՌԴ-ն պարտավոր է արտոնյալ պայմաններով, անգամ անվճար տալու, որովհետեւ ինքը մեր դաշնակիցն է: Իսրայելին ԱՄՆ-ն տարեկան 4 մլրդ դոլարի հակաօդային պաշտպանական միջոցներ է տալիս անվճար: Եթե ՌԴ-ն չլիներ մեր դաշնակիցը, այլ լիներ Ադրբեջանի՝ խնդիր չկար: Բայց նա մե՛ր դաշնակիցն է»:

Մեր հարցին՝ այս պահին ՌԴ-ն ունի՞ շահ սահմանային լարվածությունը մեծացնելու հայ-ադրբեջանական սահմանում, որովհետեւ կա տեսակետ, որ ՌԴ-ն արդեն  2 պատերազմ շալակել է եւ 3-րդ պատերազմը չի ուզենա շալակել, Արա Պապյանը պատասխանեց. «ՌԴ-ն ունի որոշ շահ: Դրանով ինքը սիրաշահում է Ադրբեջանին, փորձում է ավելի լավ հարաբերություն ստեղծել եւ գայթակղել դեպի ԵՏՄ: ՌԴ-ն ձգտում է ինչ-որ ձեւով վերականգնել Սովետական միությունը: Կարո՞ղ է ՌԴ-ն դառնա գերտերություն՝ ոչ: Գերտերության դեր ստանձնելու միակ հնարավորությունը ռազմական կոնֆլիկտներն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930