Լրահոս
Օրվա լրահոսը

Մի պետությունը չի կարող անվտանգության երաշխավոր հանդիսանալ մեկ ուրիշ պետության համար. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 29,2015 12:58

Սահմանային վերջին միջադեպերը հասարակության մեջ պատերազմի մեծ հավանականության տրամադրություններ են առաջացրել։ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով հայ- ադրբեջանական սահմանին լարվածությունը չի թուլանում, կրկին գոհեր ու վիրավորներ կան։

Թեմայի շուրջ մեր զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը։

– Պարոն Հարությունյան, ըստ Ձեզ, լո՞ւրջ է պատերազմի սպառնալիքը,  թե՞ դարձյալ լարվածության հերթական դրսեւորումներից է։

– Ես որեւէ խուճապային իրավիճակ  չեմ տեսնում ո՛չ առաջին զծում, ո՛չ ընդհանրապես։  Ընդհանրապես հարկավոր է զերծ մնալ խուճապային ՛տրամադրություն առաջացնող տեղեկատվության տարածումից։ Ես ընդհանրապես չգիտեմ, թե ով է նման լուրեր տարածում, բայց կրկնում եմ՝ պատերազմի վտանգ չկա։

– Բայց սահմանի վրա ունենք  զոհեր՝ թե՛ զինվորներ, թե՛ խաղաղ բնակիչներ։ Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ գոնե սահմանի վրա կանգնած 18-ամյա  անփորձ  երիտասարդներին փոխարինեն փորձառու զինվորականները։

– Հանգիստ կատարեք Ձեր աշխատանքը, առանց խուճապի մատնվելու եւ պատերազմի մասին մտածելու։ Ես համոզված եմ, որ պատերազմը շատ հեռու է մեզանից։ Դուք եւս պետք է տեղյակ լինեք, որ երբ երիտասարդին բանակ են զորակոչում, 18 տարեկաններին միանդամից առաջին զիծ չեն տանում։ 6 ամիս զինվորական զործին ծանոթացնելուց հետո նոր զինվորը կարող է մեկնել առաջին գիծ։  Որեւէ անփորձ   զինվոր   առաջին գծում չէ։

– Ձեր կարծիքով այս օրերին ինչո՞ւ է լռություն պահպանում Հայաստանի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանը։

– Մի բան հաստատ իմացեք, ոչ մի ուրիշ պետություն չի կարող երաշխավոր հանդիսանալ մյուս պետության անվտանգության համար։ Կարող են աջակցել, կարող են օգնություն ցույց տալ, բայց երաշխավոր հանդիսանալ միանշանակ չեն կարող։ Մեր անվտանգության համար պատասխանատու ենք մենք եւ մեր պետությունը եւ միշտ պետք է պատրաստ լինենք, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին եւ մեր սահմանները:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930