Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեն շատ ավելի կարեւոր է, քան դրան նախորդած ընտրական գործընթացները. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 29,2015 12:49

Ուրբաթ օրր Գյումրիում կայացավ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարոդ «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը։ Երկրորդ հանրահավաքը կկայանա Երեւանում՝ հոկտեմբերի 2-ին՝ Ազատության հրապարակում։ Մինչ այդ քաղաքական այս կարեւորագույն գործընթացի շուրջ «ՉԻ»-ն զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

– Պարոն Բադալյան, սահմանադրական փոփոխությունների  նախագծի  շուրջ մեկնարկած գործընթացն ինչպե՞ս կգնահատեք։

– Ճիշտն ասած՝ այդքան էլ չի մեկնարկել, ընդամենը մեկ հանրահավաք է եղել, իսկ այդ հանրահավաքով գնահատական տալը դեռեւս շատ բարդ է։ Պետք է որոշակի ժամանակ՝ առնվազն մեկ ամիս  անցնի, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ գնահատականներ տալ։

– Հասարակական կարծիքն ինչ-որ կերպ շոշափե՞լ եք, ունե՞ք պատկերացումներ հասարակական տրամադրությունների մասին։

– Հասարակական կարծիք շոշափելու համար Հայաստանում պետք է լինի անկախ սոցիոլոգիական կազմակերպություն։ Ես սոցիոլոգ չեմ եւ բնականաբար  հարցումներ  չեմ անցկացնում։ Հասարակական կարծիքը  շոշափելու  համար պետք է սոցիոլոգիական հետազոտություններ  անցկացնել, իսկ Հայաստանում սոցիոլոգիական այնպիսի հետազոտություններ չեն անցկացվում, որոնց  արդյունքները վստահություն  կներշնչեին։  Ամեն դեպքում, անհատ քաղաքացիների,  փոքր  խմբերի  հետ շփումներ  լինում  են,  որոնք ցույց են տալիս, որ հասարակության մեջ  անտարբերությունը նույն չափի է, ինչ Գյումրիի հանրահավաքից առաջ էր։ Բավական ուժեղ է արտագաղթելու հոգեբանությունը, սոցիալական վիճակը ավելի է վատացել եւ ասեմ, որ այս 3 գործոնների հանրագումարը կարող է հանգեցնել նրան, որ եթե իշխանությունները ցանկանան անհրաժեշտ բարձր տոկոսը խփել, ասենք 20 հազար դրամով, այդքան տոկոս էլ կխփեն։ Սրանք իմ նախնական դիտարկումներն են։ Իհարկե, կրկնում եմ, իրավիճակը շատ ավելի լավ կարելի է գնահատել մեկ ամիս հետո:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930