«Ի՞նչ հարցերի պետք է պատասխանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտը: Ներկա իրավիճակը». այս հարցերն են այս պահին քննարկվում «Կոնգրես» հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից նախաձեռնած միջոցառմանը:
Քննարկմանը հրավիրվել էին կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Սակայն այս պաշտոնյաները հրաժարվել են ներկա գտնվել քննարկմանը: Օրինակ, Դավիթ Հարությունյանը պատճառաբանել է, որ շատ զբաղված է սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերով եւ չի կարող մասնակցել քննարկմանը: Երվանդ Զախարյանն էլ ի սկզբանե տեղեկացրել էր, որ չի մասնակցի, ՀԾԿՀ-ից էլ իմանալով, որ պետական գերատեսչություններից որեւէ մեկը ներկա չի լինելու, իրենք էլ ներկա չեղան: Այս մասին տեղեկացրին քննարկման կազմակերպիչները: Միջոցառմանը մասնակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ, անհատներ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, իրավապաշտպաններ:
«Թրանսպարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադարձավ ՀԷՑ-ի հետ կապված մի շարք խնդիրների, մասնավորապես՝ իրականացվող աուդիտին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ