Ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը Բաքվում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի կիսաեզրափակչի երկու պարտիաների արդյունքով 1,5:0,5 հաշվով հաղթեց նիդերլանդցի Անիշ Գիրիին, անցավ եզրափակիչ եւ միեւնույն ժամանակ հավակնորդների մրցամարտի ուղեգիր նվաճեց, տեղեկացնում է e3e5.com-ը:
Հիմա նա սպասում է իր հայրենակից Սերգեյ Կարյակինի եւ ուկրաինացի Պավել Էլյանովի հակամարտության հանգուցալուծմանը: Դասական երկու պարտիաներից հետո նրանց հաշիվը 1:1 է: Այսօր հաղթողը որոշվելու է թայ-բրեքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի
Կարդացեք նաև