Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն կրակող պետք է իմանա, որ նույն օրը մահանալու է, ու այդ գնդակը վերադառնալու է իրեն». «168 ժամ»

Սեպտեմբեր 29,2015 12:04

Հարցազրույց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվում է, հայկական կողմում կրկին զոհեր և վիրավորներ կան, իսկ հակառակորդն անցել է խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։        ՚

– Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ արդեն խոշոր զենքեր են օգտագործում։ Ընդհանրապես պետք է գնահատել այս քաղաքականության արդյունավետությունը, որովհետև առաջին գծում տեղակայված մեր զինծառայողներն անզոր են մնում։ Այստեղ նոր ռազմական քաղաքականություն է պետք, որպեսզի ավելորդ զոհերից խուսափենք։ ՀՀ ՊՆ նոր հայտարարությունում, կարծես, այդ միտքն է արտացոլվում, որ անցած 20 տարիների մեթոդոլոգիան, որով պահպանվում է շփման գիծը, արդեն չի կարող գործել։ Թե ինչ նոր մարտավարություն կընդունվի, պետք է որոշել և

պետք է հաշվարկել, թե ինչքանով է արդյունավետ  ու նպատակահարմար՝ մեր հենակետերով շփման գիծը պահել։ Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունը դեռ անցած տարի օգոստոսից հետո, փորձում է նոր ձևեր գտնել, հեռացրել է իր դիրքերը։ Արդեն իսկ սկսել են հրետանին օգտագործել, հիմա էլ, կարծես, ավելի  արդյունավետ  են  ուզում սարքել այդ մոտեցումը, որովհետև նրանք էլ կարծես հասկացել են, որ հին ձևով հնարավոր չէ պահել այդ գիծը։ Նոր վիճակ է, պետք է նոր քաղաքականություն մշակել, որովհետև այսպես շարունակելու դեպքում՝ կորուստները շատ կլինեն։

– Հատկապես խաղաղ բնակչությանն են կարծես թիրախ դարձրել։

– Խաղաղ բնակչությանը հարվածելը նորություն չի, դա պրովոկատիվ տարր է։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ղարաբաղում, այնտեղ էլ պրովոկացիոն տարրեր կային, Թալիշ գյուղի վրա էին կրակել, որից հետո անցել էին հրետանուն։ Դա փոխկապակցված է, լրիվ նոր որակի հարաբերություններ են ստեղծվում, պետք է ռազմական մասնագետները սա հասկանան  և համապատասխան ռազմավարություն մշակեն։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930