Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մեխանիզմները, որոնք զսպում էին Ադրբեջանին, կամաց-կամաց քանդվում են». «168 ժամ»

Սեպտեմբեր 29,2015 11:57

Հարցազրույց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– ՊարոնԳրիգորյան, սահմանային այս լարված իրավիճակը շատերը կապում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետ։ Արդեն հանդիպումը կայացել է, արդյոք առաջիկայում կարելի՞ է իրավիճակի մեղմացում ակնկալել։

– Այս լարված իրավիճակի համար կան մի քանի գործոններ, ստանդարտ գործոնը, որը միշտ էլ աշխատում է, այն է, որ Ադրբեջանը միշտ էլ աշխարհին ուզում է ցույց տալ, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Բայց նաև գումարվեցին երկու-երեք նոր գործոններ, որոնք լուրջ ազդեցություն թողեցին, ու մենք պետք է պատրաստ լինենք, որ այս լարվածությունը կշարունակվի։

Գործոններից առաջինը՝ Թուրքիայի թուլացումը, ապակայունացումն է։ Թուրքիան հիմա ունի իր լրջագույն խնդիրները՝ քրդական, սիրիական հարցերում։ Հիշում եք, որ Ադրբեջանին Թուրքիայի հետ շատ բան էր կապում՝ նաև Ղարաբաղի հարցում։ Հիմա Թուրքիայի դուրս գալն այդ խաղից՝ Ադրբեջանին աջակցելու մասով, լուրջ գործոն էր այս լարված իրավիճակի համար։ Մյուս լրջագույն գործոնը Ռուսաստան-Արևմուտք հակասությունն էր։ Նախկինում միշտ ասում էին՝ «պարզ է՝ հակասություն կա Ուկրաինայի կամ այլ հարցերում, բայց մեր տարածաշրջանի հարցերում այդքան էլ ընդգծված չէ»։ Մենք այսօր տեսնում ենք, որ Սիրիայի հարցերում էլ բավականին շատ տարաձայնություններ կան, նշանակում է, որ միջազգային հանրությունն ընդհանուր ճակատով հանդես չի գալիս, ու պարզ է, որ դա Ադրբեջանը օգտագործում է, ու պատահական չէ, որ Ալիևը վերջին ժամանակներում մեսիջներ է ուղարկում Ռուսաստանին, որ՝ «մենք պատրաստ ենք նույնիսկ ԵՏՄ մտնելու, բայց լուծեք Ղարաբաղի հարցը»։

Ամենակարևորը երրորդ գործոնն է. Ալիևը՝ լուծելով իր իշխանության ուժեղացման կամ ամրապնդման հարցը, սկսեց այդ ձերբակալումները, դատերը՝ իրավունքի պաշտպանների, լրագրողների, քաղաքական և հասարակական գործիչների, ու չէր սպասում, որ այդ մակարդակի բացասական արձագանք դա կստանա աշխարհում։ Նա համոզված էր, որ իշխանությունն ուժեղացնում է, բայց չէր պատկերացնում, որ այս մեթոդով ուժեղացումը միջազգային հանրության մոտ ահավոր բացասական տրամադրություններ է առաջացնում Ալիևի նկատմամբ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ բացասական գործոններն ավելացան, ու դա էլ ավելի Ալիևին կդրդի շարունակել այդ պրովոկացիաները սահմաններում։ Այս գործոններն Ադրբեջանին էլ ավելի հուսահատության մեջ են գցում։ Այս բոլոր գործոնները բերում են նրան, որ Ադրբեջանը կշարունակի այդ ճնշումը, ու պարզ է՝ պետք է մտածել՝ ինչ պետք է անել:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930