Պորեչում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի պատանիների ու աղջիկների առաջնությունում յոթ տուրից հետո հայաստանցի չորս տղաներ ընթանում են իրենց տարիքային խմբերի հինգ լավագույն շախմատիստների շարքում:
Առանձնապես հաջող է հանդես գալիս 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը, որը կորցրել է ընդամենը կես միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վեցական միավորով երկրորդ տեղում են Արամ Հակոբյանը՝ 14 տարեկաններ եւ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 8 տարեկաններ: Ավագ տարիքային խմբում (18 տարեկաններ) Մանվել Պետրոսյանը 5,0 միավորով չորրորդն է:
Աղջիկների առաջնությունում Նիդերլանդները ներկայացնում է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա-Մայա Ղազարյանը: Նա յոթ հնարավորից 6,5 միավորով գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև