Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլխաքանակ պետք չէ. գնում են գոմ սարքելու. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 29,2015 11:37

Մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան «Շտապ հավաք» նախաձեռնությունը հանդես է գալիս կոչով, որում մասնավորապես ասվում է. «ՏՂԵՔ ՋԱՆ, ՇԱՏ ԵՆՔ ՔՆՈՒՄ!!! ՈՎԱ ՊԱՏՐԱՍՏ 15 ՕՐՈՎ ԲԱՐՁՐԱՆԱՆՔ ԴԻՐՔԵՐ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՄԵՐ ԽՈՍՔՆ ԱՍԵԼՈՒ!!! ՈՎ ԻՐՈԳ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ, ԱՄՍԻ 28-ԻՆ ԺԱՄԸ 19:00-ԻՆ ԱԶԱՏՈՒ¬ԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ԵՄ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ, ՈՐ ԱՄՍԻ 1-ԻՆ ՇԱՐԺՎԵՆՔ… ՄԵՆԱԿ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ 18-Ը ՉԼՐԱՑԱԾՆԵՐ ՉԳԱՆ»։ Բայց կարծես թե այս ոգեշնչող կոչին ոչ ոք չէր ցանկացել ականջալուր լինել եւ իր մասնակցությունն ունենալ նախաձեռնությանը, քանի որ Ազատության հրապարակը երեկ դատարկ էր։ Ակցիայի կազմակերպիչ Հայկ Գրիգորյանի շուրջն էին հավաքվել ընդամենը մի քանի երիտասարդներ, որոնք հավանաբար Հայկի մտերիմներն էին։

Սակայն ուշագրավն այն էր, որ նախաձեռնության կազմակերպիչ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լիովին հակասեց իր իսկ արած ֆեյսբուքյան հայտարարությանը, քանի որ սահման բարձրանալու մասին որեւէ բառ չասաց։ Նրա խոսքով՝ սա հավաք-քննարկում է, եւ իրենց նպատակը սահմանամերձ բնակավայրի հայրենակիցներին սատարելն է, թեկուզ ինժեներական հարցերով եւ ոչ թե կռիվ գնալը կամ Ադրբեջանը գրավելը։ Թեեւ նա չբացառեց սահման բարձրանալու տարբերակը, իհարկե, ՀՀ ՊՆ նախարարի թույլատվությունից հետո։

– Հայկ, իսկ եթե մարդիկ չգան, եւ տապալվի այս ակցիան, ի՞նչ եք անելու։

– Բավական է՝ ովքեր կան, ուղղակի մի տեղ հավաքված չեն։ Ինձ պետք չի, որ հազարով մարդիկ գան, ինձ պետք է քիչ, բայց որակով ռեսուրս։ Այնպես չլինի՝ 150– 200, 500 հոգով գրանցվեն, ասեմ՝ ժողովուրդ, գնում ենք, գան, տեսնեմ՝ 2 հոգի են կանգնած։  Կոպիտ ասած, գլխաքանակ պետք չէ:

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930