Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիպի սեզոնին ընդառաջ

Սեպտեմբեր 29,2015 11:33

Ամեն տարի, գրիպի սեզոնին ընդառաջ առողջապահության նախարարությունը  մշակում և տեղայնացնում է բոլոր այն միջոցառումները, որոնք կոչված են բնակչության առողջության ամրապնդմանը, անգամ եթե դրանք վերաբերում են հետգրիպային բարդություններին: Դրանք միտված են նաև գրիպի սեզոնի ընթացքում առողջապահության համակարգի վրա հիվանդացության բեռի նվազեցմանը։

Նախանշված միջոցառումները լիարժեք կիրառելու  համար նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կազմակերպել և իրականացրել է հանրապետության հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների մասնագետների սեմինար-խորհրդակցություն «Գրիպի բարդություններով հիվանդների կլինիկական վարումը» խորագրով։ Դասընթացին ընդգրկվել են առաջին հերթին մարզային  հիվանդանոցների մասնագետները:

Առաջին անգամ կրթական գործընթացն իրականացվել է ինչպես թեմատիկ, այնպես էլ` գործնական հիմունքներով: Գործնական պարապմունքն անցկացվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձր են գնահատել առողջապահության ոլորտի պատասխանատուների աչալրջությունը, նախապատրաստությունը գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողության և հիվանդների կլինիկական վարման գործընթացին:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930