Լրահոս
Օրվա լրահոսը

Արսենյանին պետական մեդալով «նամյոկ» չեն արել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 29,2015 11:31

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Սերժ Սարգսյանի որոշմամբ «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ի բաժնետեր Գուրգեն Արսենյանը շաբաթ օրը նախագահական նստավայրում պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համար դա անսպասելի է եղել, սակայն նաեւ հասկանալի, քանի որ այդ օրերին իրենք քրտնաջան աշխատանք են իրականացրել։

«Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից փորձել է պարզել, թե ինչու նա ընդունեց Սերժ Սարգսյանի տված մեդալը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընդամենն ամիսներ առաջ ԲՀԿ խմբակցությունն ամենայն անողոքությամբ անարգանքի սյունին էր գամում նույն Սերժ Սարգսյանի վարչակազմին ու նրա վարած քաղաքականությանը, բացի այդ՝ նշում, որ Սերժ Սարգսյանը նպատակ ունի Սահմանադրության փոփոխությամբ լուծել իր վերարտադրության հարցը։

– Պարոն Արսենյան, հանրության համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ ի՞նչ գործունեություն եք իրականացրել, որի համար արժանացել եք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

– Ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը։ Չեմ կարծում, որ այդ հարցը մանրամասնելու խնդիր ունի, ովքեր որ պարգեւատրվել են, պարգեւատրվել են ոչ թե կուսակցական պատկանելության համար, այլ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար։ Ոչ թե նրա համար, որ այդ մարդիկ իշխանության մաս են, իշխանության մեջ են կամ իշխանության ներկայացուցիչ են… սա այն հարցն է, որի վերաբերյալ մեր բոլորի կարծիքը, մեր բոլորի գնահատականը՝ անկախ մեր կուսակցական պատկանելիությունից, անկախ իշխանության գործունեության մասին ունեցած վերաբերմունքից, անկախ ապագայի վերաբերյալ պատկերացումներից, նույնն է։ Մենք պնդում ենք, որ այն ոճրագործությունը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, դատապարտվում է, ու դրա մասին պետք է իմանա ողջ աշխարհը։ Այդ ընդհանուր գնահատականի մեջ մենք նաեւ մասնակցություն ենք ցուցաբերել, որպեսզի դա ձեւակերպվի ու հասնի աշխարհին։ Այստեղ չկա հանրապետական, ԲՀԿ-ական, ՄԱԿ-ի անդամ, այստեղ կան հայեր, հայ մարդիկ, սկսած Արգենտինայի ինչ-որ փոքր քաղաքից, վերջացրած ՀՀ-ի օրենսդիր մարմնի ներկայացուցիչով, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բեյրութի սփյուռքի ներկայացուցիչներով։ Մենք բոլորս միակարծիք ենք որպես հայեր:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930