Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի կեսը չի լինի»

Սեպտեմբեր 29,2015 11:17

Հայ-ադրբեջանական առաջին պատերազմում 20 հազար զոհ է եղել

Սեպտեմբերի 25-ին  Վրաստանի Մառնեուլիի  շրջանի Թեքալի գյուղում  կայացած հասարակական լսումների ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիազադեն նշեց այն ծանր հետեւանքները, որոնք կլինեն, եթե հայ-ադրբեջանական նոր  պատերազմ բռնկվի:

Նա ասաց.  «Հաջորդ պատերազմն այնքան կործանարար  կլինի,  որ Ղարաբաղից ոչինչ չի մնա, Հայաստանի եւ Ադրբեջանի կեսից ոչինչ չի մնա:  Եթե առաջին պատերազմի ժամանակ մենք կորցրինք 20 հազար կյանք՝ 14 հազար ադրբեջանցի, 6 հազար  հայ, ապա այդ պատերազմում  նվազագույնը  տասնյակ հազարավոր հայեր եւ ադրբեջանցիներ կզոհվեն: Այն ինչ կառուցել ենք   անկախության 25 տարվա ընթացքում, ամեն  ինչ կոչնչանա: Որքա՜ն զենք է կուտակված՝ հրթիռներ, ռումբեր, ավիացիա, հրանոթներ,  արկերի   մեծ քանակ: Մի  շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի կեսը չի լինի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930