Շաբաթ օրը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը։
Այս միջոցառումը հանրային մեծ արձագանք ստացավ պարգեւատրումների շնորհիվ, որ տեղի ունեցավ նիստի ընթացքում։ Պարգեւատրվողների մեջ էին այնպիսի անձինք, որոնց նկատմամբ հանրության վերաբերմունքը, այսպես ասենք, միանշանակ չէ։ Խոսքը առաջին հերթին, իհարկե, երկու հայտնի օլիգարխների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի մասին է։ Նրանք երկուսն էլ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Պարգեւատրման մասին Սերժ Սարգսյանի հրամանագրում նրանց «Հայրենիքին մատուցած ծառայությունը» ձեւակերպված է այսպես. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար…»։ Թերեւս ոչ ոք չի կասկածում, որ նրանք պարգեւատրվել են միջոցառումները ֆինանսավորելու համար։
Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Օրինակ՝ որ օլիգարխը որքան է վճարել, այդ վճարվածը ինչի համար է ծախսվել, արդյոք նրանք միջոցառումներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար որոշակի չափով չեն ազատվել պետական բյուջե հարկեր վճարելուց եւ այլն։ Մինչ օրս չկա 100– ամյակի միջոցառումների անցկացման ֆինանսական համապարփակ հաշվետվություն, թե ինչ նպատակով որքան գումար է ծախսվել։ Ծախսերի մի զգալի մասը, եթե չասեն մեծ մասը, ոչ մի տեղ չի փաստաթղթավորված:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում