ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (դեսպաններ Իգոր Պոպովին՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Պիեռ Անդրյուին՝ Ֆրանսիայից) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ դեսպանները Դաչիչին տեղեկացրել են վերջին բռնությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ իրենց ունեցած բանակցությունների մասին: Իվիցա Դաչիչը խստորեն դատապարտել է վերջին սրացումները, ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ բոլորին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ աշխատել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Նա նաեւ իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ դեսպան Կասպրշիկին, հաստատել է Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության բանակցությունները առաջ տանելու նրանց կոչը, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Դաչիչն ավելացրել է, որ սպասվող նախագահական հանդիպումն այդ ուղղությամբ լավ քայլ կլինի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ