Այսօրվանից եւ հինգ օր շարունակ մեծ էկրանին արգենտինական ֆիլմեր կցուցադրվեն: Մեկնարկել է արգենտինյան ֆիլմերի 4-րդ փառատոնը:
Ցուցադրվելու է հինգ ֆիլմ, որից երեքը հայերեն ենթագրերով են լինելու, նախորդ փառատոներին նման հնարավորություն չի եղել:
«Փեսացու կնոջս համար» կատակերգությունը փառատոնի շրջանակում ցուցադրվող առաջին ֆիլմն էր, վաղը կցուցադրվի «Անիսետո» երաժշտական մելոդրաման, փառատոնի Երրորդ օրը՝«Իմ առաջին հարսանիքը» կատակերգություն մելոդրաման:
Ի դեպ, գլխավոր հերոսուհին է հայ լսարանի սերիալներից հայտնի Նատալիա Օրերիոն է: Հոկտեմբերի 1-ին ցուցադրվելու է «Ինը թագուհիները», հոկտեմբերի 2-ին՝ օսկարակիր ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելլայի «Մետեգոլ» անիմացիոն ֆիլմը:
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտան ասաց, որ շահագրգռված են, որ արգենտինական մշակույթը տարածում գտնի Հայաստանում:
Բացի կինոյի փառատոնից, առաջիկայում «Տանգետտո» խումբը ելույթ է ունենալու Երևանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ