Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մշակութային միջոցառում Հռոմում

Սեպտեմբեր 28,2015 20:50

Սեպտեմբերի 28-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում կայացավ Երվանդ Քոչարի թանգարանին նվիրատվության արարողություն:

Հռոմում բնակվող Պաոլո Զաքարյանը համաձայնվել էր Երվանդ Քոչարի թանգարանին նվիրել իր հոր՝ Գևորգ Զաքարյանի դիմաքանդակը, որը հայտնի արվեստագետը ստեղծել էր 1922-23թթ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում եղած ժամանակ:

Արարողությանը ներկա էին Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը, վարպետի թոռ Կարինե Քոչարը և վերջինիս պատանի դուստրերը, Պաոլո Զաքարյանը, ՀԲԸՄ Միլանի մասնաճյուղի ղեկավար, Իտալիայի հայերի միության խորհրդական-քարտուղար Կեկել Խաչատրյանը:

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն իր խոսքում բարձր գնահատեց Պաոլո Զաքարյանի՝ հոր դիմաքանդակը թանգարանին նվիրաբերելու որոշումը: Նա կարևորեց աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային արժեքների վերադարձը հայրենիք և վստահելի ու պրոֆեսիոնալ խնամքի ներքո գտնվելը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային մշակութային կարևոր հարթակներում դրանց ցուցադրումը: Դեսպան Ղազարյանը նշեց, որ «դիմաքանդակը վերադառնում է հայրենիք», որտեղ Հայաստանի ներկա և ապագա սերունդները հնարավորություն կստանան այն տեսնելու ու ըստ արժանվույն գնահատելու:

Պաոլո Զաքարյանն իր ելույթում ընդգծեց, որ նվիրատվության որոշումը դժվարությամբ է կայացրել, քանի որ ողջ կյանքի ընթացքում հոր դիմաքանդակն իր հետ է եղել, սակայն հասկացել է, որ այն առաջին հերթին արվեստի ստեղծագործություն է և պատկանում է հայ ժողովրդին: Նա հավելեց, որ Հայաստանն է դիմաքանդակի ամենաապահով տեղը, և այն պետք է իր արժանի տեղը զբաղեցնի Երվանդ Քոչարի թանգարանում՝ վարպետի ստեղծագործությունների շարքում:

Տիկին Լալա Մարտիրոսյան-Քոչարը շնորհակալություն հայտնեց Պաոլո Զաքարյանին նվիրատվության համար՝ այն բնութագրելով որպես «իմաստուն» որոշում: Նա նաև իր երախտիքի խոսքն ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանն ու Իտալիայում ՀՀ դեսպանությանը՝ նվիրատվության հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930