Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բժիշկների շնորհիվ հաջողվել է փրկել ևս երկու երեխայի կյանք

Սեպտեմբեր 28,2015 20:30

Չնայած ՀՀ առողջապահության նախարարության հնչեցրած բազմաթիվ կոչերին սեպտեմբերի 25 –ին հերթական անգամ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական թունաբանական կենտրոն, ծանր աստիճանի սուր դեղորայքային թունավորում ախտորոշմամբ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից և Երևանից տեղափոխվել էին 6 և 7 տարեկան երեխաներ:

Ծանր թունավորման պատճառ են դարձել երկու երեխայի  նույն ընտանիքում (երեխաները բարեկամներ են) միաժամանակ  երեք դեղամիջոցի օգտագործումը, որը նրանք նույնացրել են կոնֆետների հետ:

Երեխաներն կենտրոն  ընդունվել էին անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, սակայն շնորհիվ բուժանձնակազմի բարձր պատրաստվածության  և  անհրաժեշտ հակաթույնային բուժման նրանց կյանքը հաջողվել  է փրկել:

Սեպտեմբերի 28-ին փոքրիկներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են լավ:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ծնողներին`

  • Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղորայքը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում:
  • Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:
  • Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930