Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ-շվեյցարիական 100-ամյա համերաշխությանը նվիրված ոգեկոչման երեկո Բենյենում

Սեպտեմբեր 28,2015 19:03

Սեպտեմբերի 25–ին շվեյցարական Բենյեն քաղաքում, «Հայաստան-Շվեյցարիա. 100 տարվա համերաշխություն» խորագրի ներքո տեղի ունեցավ ոգեկոչման երեկո՝ նվիրված 1895-1921թթ. Շվեյցարիայում՝ ի համերաշխություն հայ ժողովրդի ծավալված լայնածավալ շարժմանը:

Շվեյցարացի ժողովրդին և եկեղեցուն իր երախտագիտության խոսքն ու աղոթքն ուղղեց Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության և Արմենոֆաս հիմնադրամի կողմից ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Շվեյցարիա հրավիրված Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն: Ելույթներով հանդես եկան Արմենոֆաս հիմնադրամի տնօրենը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության ներկայացուցիչը, Բենյենի քաղաքապետը, ինչպես նաև Բենյենի հայ որբանոցի սաների երկրորդ և երրորդ սերունդների ներկայացուցիչները:

«Հատկանշական է, որ պաստոր Կրաֆտ-Բոնարը, հայ մանուկներին փրկելու և ապաստան տալու մարդասիրական առաքելությունից զատ, առաջնորդվում էր ապագայի տեսլականով. իր հիմնադրած օջախում կարևորելով հարյուրավոր մանուկների հայեցի կրթությունը, հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդումը՝ նա նպատակ ուներ նպաստել ապագա անկախ Հայաստանի մտավորականության պատրաստմանը: Ճիշտ է, մեծ նվիրյալի երազը՝ անկախ Հայաստանի վերականգնումը, իրականություն դարձավ ավելի ուշ՝ շվեյցարացի նվիրյալի մահից հետո, սակայն նրա կրթած սաների ժառանգները, այսօր դարձել են Հայաստանի զարգացման և հայ-շվեյցարական բարեկամության գործուն դերակատարներ» – նշեց Հասմիկ Տոլմաջյանը:

Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Ոգեկոչման միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի եկեղեցական տարբեր համայնքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, շվեյցարացիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տեղեկանք. Շվեյցարիայի ողջ տարածքում սկիզբ առած և երկրի չափահաս բնակչության կեսից ավելին ընդգրկող այդ շարժման նվիրյալներից էր պաստոր Անտոնի Կրաֆտ-Բոնարը, ով իր ողջ կյանքը նվիրաբերել էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ մանուկներին՝ Բենյենում նրանց համար հիմնելով հայկական օջախ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930