Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոգեւորականը՝ մյուռոնի եռացող կաթսայի եւ հրաշքների մասին

Սեպտեմբեր 28,2015 18:25

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ պատմական կարեւոր իրադարձություն՝ Մյուռոնօրհնեք: Aravot.am-ը Մայր Աթոռի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանից հետաքրքրվեց, թե ինչ պատմություններ են հիշատակվում Մյուռոնի հրաշագործ զորության մասին:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հրաշքների մասին կարելի է տեղեկանալ հոգեւորականների վկայություններից. «Նրանք խոստովանում են՝ հիվանդ մարդուն, որն ըստ բժիշկների՝ պետք է մահանար, հավատացյալ ծնողները բերել են եկեղեցի՝ մկրտելու: Սրբալույս մյուռոնով դրոշմվելուց հետո հիվանդն իսկապես բժշկվել է: Այսպիսի վկայությունները բազմաթիվ են: Մկրտությունից հետո իսկապես հրաշքներ են կատարվում»,-ասաց Հայր Զաքարիան:

Նրա խոսքով՝ ամենահայտնի հրաշքներից է 1023թ. տեղի ունեցած դեպքը. «Երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կատարում էր ջրօրհնեքի արարողություն, Վասիլ կայսրը նրան կանգնեցնում է ավելի վերեւ, իսկ հույն հոգեւորականներին՝ ավելի ներքեւ, որպեսզի Պետրոս Գետադարձի օրհնած մյուռոնը վերստին օրհնեին հույները: Սակայն պատմիչներն արձանագրում են, որ երբ Պետրոս Գետադարձը մյուռոնը կաթեցրեց ջրի մեջ, գետը մի պահ կանգ առավ, լույս ցոլաց, իսկ անհավատները տեսան, թե որքան զորավոր է հայկական մյուռոնը»,-պատմեց Հայր Զաքարիան:

Եւս մեկ պատմություն. Գրիգոր Դարանաղցի (1576-1643) ժամանակագիր վարդապետը, նկարագրելով 1605 թ. ձմռանը տեղի ունեցած Մյուռոնօրհնությունը, նշում է, որ եղանակը սաստիկ ցուրտ էր: Բայց երբ հին Մյուռոնը լցնում են նորի մեջ և օրհնում Ս. Գր. Լուսավորչի Աջով, կաթսան սկսում է եռալ և գոլորշի է դուրս գալիս: Գրիգոր վարդապետը ձեռքերը մոտեցնում է կաթսային և տաքանում…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930