Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Սահրադյանը պատրաստվում է Գինեսի նոր ռեկորդ սահմանել

Սեպտեմբեր 28,2015 17:42

Նա մոտ օրերս Գինեսի ռեկորդների պատմության մեջ առաջին անգամ պտտաձողի վրա մեծ պտույտ ետ վարժությունում կփորձի մեկ րոպեում կատարել առնվազն 41 պտույտ:

«Երբ 2014 թվականի սեպտեմբերին գրանցվեցի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ պտտաձողի վրա 30 րոպեում անընդմեջ 1001 պտույտ կատարելով՝ մտածեցի սահմանել մի այնպիսի ռեկորդ, որն իմ անձնականը կլինի: Ընտրությունս կանգ առավ մեկ րոպեում կատարվելիք պտույտների քանակի վրա: Այդպիսի վարժություն դեռ ոչ ոք չի կատարել: Սկսեցի մարզվել եւ երբ պտույտների քանակը հասցրեցի րոպեում 41-ի, հայտ ներկայացրի Գինեսի ռեկորդների հանձնաժողով: Բայց նրանք ինձ կոնկրետ պտույտների թիվ չեն ասել, բայց դա պիտի լինի մոտ 40-50-ի սահմաններում: Հիմա պատրաստվում եմ դա անել եւ տեսագրությունը սահմանված կարգով ուղարկել իրենց» – ասաց Ռ.Սահրադյանը:

Aravot.am-ի հարցին, թե Գինեսի ռեկորդներ սահմանելը ի?նչ է տալիս, մասնավորապես, հայկական սպորտին եւ Հայաստանի մարզական ղեկավարությունն ինչպե?ս է վերաբերվում նման նախաձեռնություններին, Ռոման Սահրադյանը պատասխանեց. «Այսպիսի ռեկորդները նախ եւ առաջ ճանաչում են բերում Հայաստանին: Բացի դա, մարդիկ տեսնելով՝ իրենք էլ են ցանկանում մի ինչ-որ ռեկորդ էլ իրենք սահմանեն: Ու սկսում են մարզվել: Իսկ ինչ վերաբերում է մարզական ղեկավարությանը, ապա մենք առայժմ պատշաճ ուշադրության չենք արժանանում եւ դեռ ստվերում ենք», – ասաց Գինեսի ռեկորդակիրը:

Ռոման Սահրադյանը, որ ոստիկանության զորամասերից մեկում պայմանագրային աշխատակից է, նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 30-ին, երբ ինքը պատրաստվում է նոր ռեկորդ գրոհել, մրցակցություն է լինելու իր եւ իր գործընկերներից մեկի՝ Նարեկ Ադամյանի միջեւ: «Ես միայն ուրախ կլինեմ, եթե եւս մի հայի անուն գրանցվի ռեկորդների գրքում: Նա եթե այդ օրը անցնի իմ 41 պտույտը, ես այդ օրը փորձելու եմ ռեկորդը ետ բերել» – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930