Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում այսօր բացվեց «Սրբալույս Մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդեսը, որը երեկ տեղի ունեցած Մյուռոնօրհնեքի արարողությանը նվիրված նախաձեռնություններից է: Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 30 ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանը լրագրողներին հայտնեց, որ Մայր Աթոռը պարբերաբար իրականացնում է սիրիահայերի աջակցության ծրագրեր, այդ թվում՝ մշակութային. «Հոգեւոր թեմատիկայով կտավների եւ քանդակների վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է սիրիահայերի օգնությանը»,-հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ