Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում կանգնեցվեցին աշխարհում եզակի խաչքարեր. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 28,2015 17:27

1191 եւ 1194 թվականներին Դերջանի (Արեւմտյան Հայաստան) Ապարանից Սբ. Դավիթ վանքում Տեր Սահակի եւ Հովհաննես կրոնավորի տեսիլքով կերտվել են երկու եզակի խաչքարեր, որոնք կանգուն են ցայսօր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունեցավ այդ խաչքարերի կրկնօրինակների բացման արարողությունը:

FILE2472

Krtakan_kentron_40

Krtakan_kentron_38

Krtakan_kentron_36

Krtakan_kentron_35

Krtakan_kentron_34

Krtakan_kentron_33Krtakan_kentron_310

Krtakan_kentron_28

Krtakan_kentron_27

Krtakan_kentron_26

Krtakan_kentron_25

Krtakan_kentron_30

7 մետր երկարությամբ եւ 12 տոննա կշռող բացառիկ հուշարձանների հեղինակը խաչքարագործ Լյուդվիգ Ղազարյանն է: 40 տարի քարից արվեստի գլուխգործոցներ կերտող վարպետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոթողներն աշխարհի ամենաբարձր եւ մեկ կտոր քարից կերտված միակ խաչքարերն են, իսկ Արեւմտյան Հայաստանում գտնվող բնօրինակների բարձրությունը 4 մետր է. «Քարաբեկորները երկար էին, կոտրվելու վտանգ կար, բայց աստծո կամոք ամեն ինչ բարեհաջող ընթացավ: Քանի որ քարերը մեծ էին, սկզբում դրանք տեղադրեցինք, հետո նոր արհեստանոցս կառուցվեց: Վերջացնելուց հետո էլ առաստաղը քանդեցինք, որպեսզի խաչքարերը դուրս բերվեին»,-պատմեց Լյուդվիգ Ղազարյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված խաչքարերը քողազերծեցին բարերարները, ինչից հետո Ամենայն հայոց կաթողիկոսն օծեց դրանք սրբալույս մյուռոնով:

Մանրամասները` տեսանյութերում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930