ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այլեւս մամուլի քարտուղար չունի: Մեր գործընկեր Նաիրա Փայտյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Aravot.am-ի հետ զրույցում նա հաստատեց, որ դիմում է գրել, բայց ավելին չմեկնաբանեց:
Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ մամուլի քարտուղարն է ազատվում մշակույթի նախարարությունից, իսկ ընդհանրապես իր պաշտոնավարման օրվանից մինչ այսօր Հասմիկ Պողոսյանը 5 մամուլի քարտուղար է ունեցել կամ աշխատողներ, որոնք կատարել են այդ լիազորությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ