Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է դրանց ընթացքն ու, հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ:
«Տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողությունը միջազգային մասնագիտացած կազմակերպությունների կողմից իրականացնելը բնավ էլ չի նշանակում, որ մենք այս ուղղությամբ անելիքներ չունենք: Կատարվող աշխատանքների արդյունքում ստեղծվող ենթակառուցվածքները երկար տարիներ պետք է ծառայեն մեր բնակիչներին, ուստի մենք պարտավոր ենք այդ աշխատանքների որակյալ կատարման նկատմամբ ևս հսկողություն սահմանել ու հետևել, որ ամեն ինչ արվի սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ըստ այդմ մշտական հսկողության տակ պահեք ընթացող աշխատանքներն ու եթե թերացումներ նկատեք, անմիջապես քայլեր ձեռնարկեք դրանց արագ վերացման ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարան