«Ադրբեջանի հետ եւ ԼՂՀ-ին վերաբերվող հարցերը մեր մանդատի մեջ չեն մտնում»,- այսօր, լրագրողների հետ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը`պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում վերջին շրջանում լարված իրավիճակին վերաբերող հարցերին: Նա ասաց, որ տեղյակ է, որ հարցն ամենաբարձր մակարդակում պիտի քննակվի: Նկատի ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան: Դեսպանը տեղյակ է նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդպիպումից ու քննարկումներից: Ասաց, որ վերջերս Երեւանում է եղել ԵԱՀԿ-ի կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի ղեկավար Մարսել Պեշկուն եւ ՀՀ ղեկավարության հետ քննարկել է այդ հարցը: Դեսպանը մանրամասներ չհրապարակեց, իր լիազորությունների շրջանակից դա դուրս է, բայց ասաց, որ հարցը լուծում է պահանջում, այն էլ հրատապ. «Եվ դրանով զբաղվում են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ