ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Լարվենտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները 2015 թվականի հունիսի 21-ին անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացի Թ. Ա.-ին, սակայն այդ մասին արձանագրություն չեն կազմել:
Ոստիկանության աշխատակիցները Թ. Ա.-ին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը կազմել են հետագայում՝ դրանում մտցնելով կեղծ տվյալներ ինչպես խուզարկության կատարման վայրի, այնպես էլ՝ ժամանակի և մյուս օբյեկտիվ հանգամանքների մասին:
Լարվենտ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն