Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հաշվին եք գրավում Ադրբեջանը. Մերուժան Տեր-Գուլանյանը վիրավորվեց լրագրողից (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 28,2015 16:21

«Ի՞նչ է անում Ադրբեջանը սահմանի վրա՝ Թուրքիայի հետ խնդիր են դրել՝ անընդհատ կրակի տակ պահեն, որ հայերը թողնեն հեռանան: Բայց ժողովրդական խոսքն ասում է՝ ծոծրակները կտեսնեն՝ դա չեն տեսնի»,-այսօր «Հայելի» ակումբում հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարվածությունն այսպես մեկնաբանեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Նա ասաց, որ խաղաղասեր ենք, չենք ուզում պատերազմ, բայց պետք է հակահարված հասցնենք. «Մենք ուրիշ տարբերակ չունենք: Պետք է գրավենք այն բարձունքները, որը գրավում ենք»:

Լրագրողներից մեկը վիճեց, թե մեր երեխաների արյան հաշվին հրահրո՞ւմ եք, թե գնանք, գրավե՜նք, փոխանակ իշխանությանը ասեք, որ տնտեսությունը զարգացնի, դառնանք ուժեղ պետություն: Մերուժան Տեր-Գուլանյանը չհամաձայնեց՝ հակադարձելով, որ եթե տնտեսությունը չզարգանար, լրագրողները հիմա թուղթ ու գրիչով կգային, ոչ թե համակարգիչներով: Հետո նա ասաց, որ իր տիկնոջը հրահանգել է զինվորական իր շորերը պատրաստել. «Սպա եմ ես, ասել եմ տիկին, պատրաստի՛, ես գնում եմ առաջին գիծ: Իմ տարիքն անցել է առաջին գծում ջահել տղաների հետ գնալ կռվելու համար: Բայց առաջին գծում չի նշանակում անպայման ավտոմատը ձեռքին առաջ գնալ, այլ՝ տղաներին ոգեւորել: Մեր շուրջը կրակ է վառվում: Մտավորականները պետք է ժողովրդի հետ լինեն»:

Նա դիմեց լրագրողին՝ իզուր եք հուսահատական կոչեր անում: Մեր բանակը պակաս զինված չի: Մինչեւ 94-ի զինադադարը ադրբեջանական բանակը 10 անգամ ավելի շատ էր զինված, բայց մենք հաղթեցինք. «Ես մեջի մարդ եմ, գիտեմ, որ 100 լիտր սոլյարկա ճարելը խնդիր էր նախագահի համար: Այդպես էր վիճակը, բայց հաղթեցինք»:

Մերուժան Տեր-Գուլանյանին վիրավորել էին լրագրողի խոսքերը: Նա վստահեցրեց, որ իր տղաները բոլորը ծառայել են եւ երբ ասում է գնանք, գրավենք, իր արյան հաշվին է նախ ասում, ոչ թե երիտասարդ տղաների:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը հավելեց. «Եթե բերել եւ պարտադրում են՝ ի՞նչ անենք: Ժամանակն է, որ արդեն հասկացնենք: Էդ ազգը ոչ մի զորավար չի տվել պատմության մեջ, ոչ մարշալ է տվել, ոչ գեներալ: Պարզապես խաժամուժ է: Պատերազմել են միայն գլխաքանակով: Չպետք է խեղճանանք, վերջիվերջո ո՞ր կրակն է շուտ հանգչում՝ հրդեհը, որը բռնկվում ու շուտ հանգչում է: Թե չէ այսպես մեզանից անընդհատ երեխաներ կտանեն: Ի՞նչ է նշանակում ասել՝ հաղթանակը կառուցեք ձեր հզորության հաշվին, ոչ թե նրա հաշվին, որ դիմացինը թույլ է: Թույլ է, թող նստի տեղը: Նա թույլ չի, ամեն ինչ էլ ունի, խելք չունի: Խելք ունենար, գոնե մի զորավար կտար դարերի ընթացքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930