Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ քառյակը փորձերը նախընտրեց ասուլիսից

Սեպտեմբեր 28,2015 15:10

Սեպտեմբերի 28-ին Peoplemeter մամուլի ակումբում Բորոդինի անվան լարային քառյակի անդամների ու թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի ասուլիսը չկայացավ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ պատճառը ֆորս-մաժորային իրավիճակն է, որի արմատները ստեղծագործական են: Նրա ձեւակերպմամբ, անվանի քառյակը ստիպված էր ասուլիսը տեղափոխել փորձերի պատճառով եւ համերգին հավուր պատշաճի ներկայանալու համար:

Հիշեցնենք, որ Բորոդինի անվան քառյակին հյուրընկալել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ սեպտեմբերի 10-ից մեկնարկած Երեւանյան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Փառատոնը նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկի 90-ամյակին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգին, որ կկայանա սեպտեմբերի 30-ին, Բորոդինի քառյակի հետ հանդես կգա ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա)՝ կատարելով Շուբերտի Թավջութակի կվինտետը: Կհնչեն նաեւ Չայկովսկու թիվ 1 Կվարտետը եւ Ռուբեն Մարգարյանի Epilogue լարային կվարտետը:

1945-ին հիմնադրված Բորոդինի քառյակի ներկայիս կազմում են՝ Ռուբեն Ահարոնյանը (առաջին ջութակ), Սերգեյ Լոմովսկին (ջութակ), Իգոր Նայդինը (ալտ), Վլադիմիր Բալշինը (թավջութակ): Քառյակն իր գոյության 70 տարիների ընթացքում 6000-ից ավելի համերգներ է ունեցել աշխարհով մեկ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930