Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարցը տվեք անձամբ պարոն Սարգսյանին»

Սեպտեմբեր 28,2015 16:00

«Գուցե շատերը մոռացել են, բայց ավելի վաղ նախատեսվել էր նաեւ, որ ՀՀ տարածքում է գործելու ՀԱՊԿ ակադեմիան, որի ռեկտոր էր նշանակվել, եթե չեմ սխալվում, Արթուր Բաղդասարյանը: Անգամ շենքի շինարարությունն էր սկսվել ու անավարտ թողնվել Երեւանի վթարված ճոպանուղու հարեւանությամբ: Չի բացառվում, որ ՀՀ գործող ղեկավարությունն այս կերպ փորձում է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, բայց, չցանկանալով անտեղի ենթադրությունների դաշտը մտնել, կառաջարկեի այդ հարցը տալ անձամբ պարոն Սարգսյանին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե ինչի՞ համար էր Սերժ Սարգսյանն առաջարկում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ստորաբաժանում ունենալ:

Հիշեցնենք՝ օրերս Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ՀԱՊԿ խաղաղապահներ նախապատրաստելու համար բազային կազմակերպություն ստեղծելու պահը հասունացել է, ու 2016-ին` ՀԱՊԿ-ում իր նախագահության շրջանում, Հայաստանը խաղաղարարական արշավներին մեծ ուշադրություն կդարձնի:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930