Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն արձագանքել է ԼՂ վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Սեպտեմբեր 28,2015 14:50

Սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն. «Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում»:

Այս հայտարարությանն այսօր արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: «Հայաստանի իշխանության «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է» հայտարարությունը Ադրբեջանական հողերի օկուպացիայի հաջորդ ապացույցն է: Սա նաեւ այդ երկրի իրավական եւ քաղաքական պատասխանատվությունն է եւ Հայաստանի իրական դեմքը»,- ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում նման հայտարարությունը «անպատժելիության սինդրոմի, անօրինականության, միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին, բանակցային գործընթացին եւ միջազգային հանրությանը անհարգալից վերաբերմունքի օրինակ է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930