Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը փոխարինում է Արփինե Հովհաննիսյանին. մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Սեպտեմբեր 28,2015 14:31

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը կրկին մտահոգություն հայտնեց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդման վերաբերյալ: Անն Բրասյորը շեշտեց. «Ժամանակն է, որ Ադրբեջանը փոխի իր վերաբերմունքը մարդու իրավունքների պաշտպանության հարցում»:

Այնուհետև տիկին Բրասյորը հայտարարեց, որ այս վեհաժողովին մի շարք նոր պատվիրակներ են մասնակցում նստաշրջանին: Նշենք, որ, օրինակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունում ՀՀ արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին փոխարինում է ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930