Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Տավուշի մարզպետը   համայնքների ղեկավարներին 10 օր ժամանակ տվեց

Սեպտեմբեր 28,2015 14:13

Համայնքապետերը պետք է բարելավեն հարկերի հավաքագրման ցուցանիշները

Սեպտեմբերի 23-ին  կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում  մարզպետարանի   ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանը ներկայացրեց  համայնքների 2015թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների  8 ամսվա կատարողականի հաշվետվությունը: 2015թ.  սեպտեմբերի 1-ի դրությամբ  մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2089,9 միլիոն դրամ,որը 8 ամսվա կտրվածքով նախատեսվածի 97,8 տոկոսն է:   Սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 392,5 միլիոն  դրամ կամ կատարվել է 8 ամսվա նախատեսված եկամուտների 86,7 տոկոսը: Ա. Բաբլումյանը ներկայացրեց առանձին հարկատեսակների գծով ամենացածր կատարողական ունեցող համայնքները: Հողի հարկի մասով ամենացածր կատարողականներ ունեն  Հաղթանակը՝ 21,3 տոկոս, Պտղավանը՝ 21,7 տոկոս, Խաշթառակը՝ 22,7 տոկոս եւ այլն:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը  Հաղթանակի եւ Պտղավանի գյուղապետեր Վահրամ Շարոյանին եւ Արայիկ Պարանյանին հարցրեց,թե  ինչո՞ւ նրանց ղեկավարած համայնքապետարանները հողի հարկի հավաքագրման  ցածր կատարողական ունեն: Այդ գյուղապետերը հավաստիացրին, որ հողի հարկի հավաքագման  առաջադրանքը կկատարեն: Մարզպետը նրանց  եւ  հողի հարկի հավաքագրման ցածր կատարողական ունեցող մյուս համայնքների ղեկավարներին 10 օր ժամանակ տվեց  հողի հարկի կատարողականը նախատեսվածի 60 տոկոս հասցնելու համար: Մարզպետը հայտարարեց, որ հողի հարկի հավաքագրման 60 տոկոս  ցուցանիշ ունեցող համայնքապետերն էլ պետք է նշված  ցուցանիշը այդ  ժամկետում հասցնեն 80 տոկոսի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930