ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նոր որոշումներ փնտրելու եւ արդեն ընդունվածներն իրականացնելու գործին: Այս հայտարարությունն, ըստ «TASS»-ի, արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս հնարավորությունը՝ համաձայնեցնելու մեր մոտեցումները եւ համոզվելու, որ մենք ավելին կարող ենք անել ի լրումն արդեն ընդունված քայլերի, որպեսզի առաջ շարժվենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,- բացելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ համանախագահ հետ հանդիպումը, մասնավորապես, նշել է Լավրովը:
Նա նաեւ ավելացրել է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը նվիրված է այս գործընթացին, անկախ այն բանից՝ խոսքը ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, թե այդ ուղղությամբ Ռուսաստանի ներդրած ջանքերի մասին է՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ այդ երկրների հարաբերությունները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև