Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջությունը` բացարձակ արժեք 

Սեպտեմբեր 28,2015 13:55

Փորձի փոխանակման նպատակով մեկ շաբաթյա այցով  Հայաստանում է գտնվում Սանկտ-Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, դեռահասների առողջության գիտական և ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Ալեքսանդր Կուլիկովը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և  ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում  քննարկվեցին դեռահասների առողջության արդիական խնդիրները, հատկապես նրանց ռիսկային վարքագծի, անառողջ սննդակարգի, վերարտադրողական առողջության, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցերը:

Նախարարը ողջունելով հյուրին,  ընդգծեց Հայաստանում տվյալ խնդիրների արդիականությունը:  Ներկա պայմաններում  առկա են  դեռահասների առողջության բազմաթիվ ռիսկեր, մասնավորապես կապված տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահման հետ:  Հանդիպման ընթացքում ԱԺ առողջապահության մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը  անդրադարձավ երեխաների և դեռահասների առողջության ոլորտում Հայաստանում իրականացված ծրագրերին, դրանց  ձեռքբերումներին և խոչընդոտներին:

Նշվեց, որ հաշվի առնելով խնդրի բազմակողմանի բնույթը, կարևոր է, որ իրականացվող ծրագրերը հասցեագրվեն թե՛ բուժաշխատողներին` սկսած առաջնային օղակից, թե՛ կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմին, թե ծնողներին և հենց իրենց` դեռահասներին:

Պրոֆեսոր  Ալեքսանդր Կուլիկովը ողջունեց նախարարության ուշադրությունը դեռահանսերի խնդիրների նկատմամբ: Նա ներկայացրեց տվյալ ոլորտի  Ռուսաստանի և Սանկտ Պետերբուրգի փորձը: Հյուրը  բարձր գնահատեց  մասնավորապես  ՀՀ առողջապահության նախարարության և  ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ««Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահանսերի առողջության ինստիտուտի»   կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, համատեղ  արդյունավետ ծրագրերի իրականացումը:

 

Ալեքսանդր Կուլիկովի խոսքով`  հայ մասնագետները, որպես միջազգային փորձագետներ ակտիվ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներին, կիսվել են իրենց փորձով ԱՊՀ այլ երկրների մասնագետների հետ:

Քննարկման ընթացքում նշվեց, որ մեծահասակների մահացության մեծ մասը պայմանավորված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են ծխախոտը, ալկոհոլը:  Կողմերն ընդգծեցին, որ առողջությունը վաղ տարիքից բացարձակ արժեք է:

Անդրադառնալով երեխաների կրծքով սնուցման խնդրին`  մասնավորապես   մոր երկաթի դեֆիցիտի պարագայում,  կարևորվեց օրգանիզմի  համար  անհրաժեշտ միկրոտարրերերով սննդի հարստացման, հանրային առողջապահական  ծրագրերի իրականացումը:

Շեշտադրվեց նաև դեռահասների, երիտասարդների շրջանում առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության  անհրաժեշտությանը:

Հանդիպման մասնակիցները նշեցին հետագա ակտիվ համագործակցության և համատեղ ծրագրերի զարգացման կարևորությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930