Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն սկսում է նմանվել մի երեխայի, որը մեծացել է, բայց չի կարողանում բաժանվել իր խաղալիքներից». Արարատ Զուրաբյան

Սեպտեմբեր 28,2015 13:14

«Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունը ՌԴ-ի որոշ շրջանակների ձեռնտու է: ՌԴ-ն սկսում է նմանվել մի երեխայի, որը մեծացել է, բայց չի կարողանում բաժանվել իր խաղալիքներից, որն ունեցել է մանկության տարիներին: Պետությունները սուվերենություն են ձեռք բերել, բայց ՌԴ-ն ցանկանում է անընդհատ միջամտել այդ պետությունների ներքին գործերին»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը:

Խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետ կապված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքի մասին, որ ՌԴ-ն իր բիզնես շահն ունի՝ Արարատ Զուրաբյանն ասաց. «Մեր արտաքին գերատեսչության պարտքը պետք է լիներ ամեն զենքի խմբաքանակի վաճառքի պարագայում բողոքի նոտա հղեր, ձայն բարձրացներ: Ես կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն չի կատարում ֆունկցիոնալ այն պարտավորությունները, որը պետք է կատարեր»:

Թե ինչ է անում ԱԳՆ-ն՝ հայտարարություն է տարածում, որ, ասենք, հայ պատվիրակությունը Կոնգոյի պատվիրակության հետ ստորագրեց փաստաթուղթ: Արարատ Զուրաբյանը հեգնեց. «Շատ կարեւորում եմ ՀՀ-Կոնգո հարաբերությունները: Ինչ-որ շատ անվրդով է մեր ԱԳՆ-ն»:

Պատերազմի վտանգ, ըստ նրա, կա, որովհետեւ մեր ստատուս քվոն ամուր չէ. «Ստատուս քվոն սկսել է ուժգնությամբ խախտվել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո: Կան շրջանակներ, որոնք ցանկանում են Ադրբեջանը տեսնել ԵՏՄ-ի շրջանակներում, եւ ուզում են դա անել Հայաստանի հաշվին: ՌԴ պետական գործչի համար կարեւոր չէ՝ Ղարաբաղը ՀՀ-ի կազմում է, թե՞ Ադրբեջանի: Իրենց համար կարեւոր է, որ Հայաստանը լինի ուղղակի իրենց ձեռքի տակ՝ վասալային կարգավիճակում»:

Մեր  հարցին՝ մի կողմից պահանջում են, որ ՀԱՊԿ-ը արձագանքի, միջամտի, մյուս կողմից ասում են, որ ՀԱՊԿ-ը իրենից ոչինչ չի ներկայացնում, չի ընդունվում միջազգային կառույցների կողմից, հետեւաբար միեւնույն է իր հայտարարությունը, Դուք ո՞ր տեսակետին եք հակված, ՀԱՊԿ-ը պե՞տք է արձագանքի, թե՞ չէ, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք է, որի կանոնադրության մեջ արձանագրված է, որ անդամ պետություններից որեւէ մեկի նկատմամբ ոտնձգություն կատարելու դեպքում մյուս անդամ պետությունները պետք է միջամտեն: Հիմա պայմանագիրը չի գործում, այն թղթի վրա է: Սա հիմա ՀՀ իշխանությունների, արտաքին գերատեսչության գործառույթն է՝ պարզել, պահանջել, թե ինչու պայմանագիրը այս առումով չի գործում: Կնքել եք պայմանագիր, պարտավոր եք հասնել նրան, որ ձեր պայմանագրի դրույթները գործեն: Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱՊԿ-ը դատարկ կառույց է, դա փաստ է: Մի մոռացեք, որ առանձին պաշտոնյաներ ՀՀ-ն դիտարկում են՝ որպես ֆորպոստ ՌԴ-ի: Իրենց պատկերացմամբ՝ Հայաստանը այն մատաղացուն է, որը կանգնած է իրենց պայմանական հակառակորդի առջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930