Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Թոքմաջյանը 3 ամսում 4 գործ է կերտել

Սեպտեմբեր 28,2015 13:30

Քանդակագործը միջազգային սիմպոզիումներին ներկայացրել է Հայաստանը
Հայկ Թոքմաջյանն այն քանդակագործներից է, որ հաճախ է մասնակցում միջազգային սիմպոզիումների ու հաջողությամբ ներկայացնում Հայաստանը: Վերջերս մի քանի երկրներում՝ Լյուքսեմբուրգ, Իտալիա, Թուրքիա, Լիբանան, քանդակագործը մասնակցել է սիմպոզիումների ու փառատոների: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը նշեց, որ երեք ամսում 4 ծավալուն գործ է ստեղծել:

Hayk_Toqmajyan_4

Մասնավորապես լյուքսեմբուրգյան սիմպոզիումում, որի թեման շարժումն էր, հայ արվեստագետի աշխատանքը ճանաչվել է «Լավագույն ստեղծագործություն»: «Դա փոքր ծավալի կոմպոզիցիա էր, կոչվում էր «Պար»: 10 օր տեւեց սիմպոզիումը, անչափ հետաքրքիր ընդունելություն եւ մասնագիտական շփումներ ունեցա: Իմիջիայլոց, չնայած Լյուքսեմբուրգը Եվրոպայի կենտրոնում է գտնվում, բայց հայերին առանձնապես լավ չգիտեին: Մասնակիցներ քանդակագործներ էին Ֆրանսիայից, Իտալիայից, Թայվանից»,- պատմեց մեր հայրենակիցը:

Նրանից տեղեկացանք, որ Լյուքսեմբուրգից 15-20 օր անց մեկնել է Իտալիա՝ Պրասո քաղաքում կայացած եւս մեկ սիմպոզիումի, այստեղ էլ ծնվել է Հայկ Թոքմաջյանի «Պոետիկա» աշխատանքը:

Hayk_Toqmajyan_1

Նա Իտալիայում անցկացրել է 5 օր, ասում է՝ դարձյալ տպավորված է:

Հետաքրքրվեցինք՝ մի՞թե այդքան կարճ ժամկետում հնարավոր է որակյալ գործ ստեղծել: «Հնարավոր է, կախված է նրանից, թե ինչ ես անում: Եթե հեղինակը ցանկացել է ստեղծել մի բարդ կոմպոզիցիա, որը երկու մետր բարձրություն ունի, բնականաբար՝ չի կարող հասցնել 5 օրում, միեւնույն է՝ մենք աշխատում ենք ցերեկվա ժամերին, եւ 5 օրը, բնականաբար, քիչ է: Իմիջիայլոց, կար մի պրոֆեսիոնալ ճարտարապետ, որը չկարողացավ ավարտուն տեսքի հասցնել իր ստեղծագործությունը: Իմ պարագայում՝ ես գիտեի ինչ եմ ուզում, եւ ինչպես «տեղավորվել» այդ ժամկետի մեջ»,- ասաց Հայկ Թոքմաջյանը:

Թուրքիայի հրավերը իրեն ճանաչող արվեստագետների կողմից է եղել: Հայկը Մարմարա կղզում մասնակցել է մի մեծ ու բազմաժանր փառատոնի, որտեղ հրավիրված էր նաեւ Շարլ Ազնավուրը: Թուրքիայում ստեղծված «Պոետի շունչը» վերնագրով աշխատանքը Հայկ Թոքմաջյանը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի, հայրենազրկված մտավորականների հիշատակին: Ասում է՝ պառկած տղամարդն ու եթերային կինը հայրենիքի երազային կարոտն են խորհրդանշում:

Լիբանանում էլ ծնվել է Հայկ Թոքմաջյանի «Շարժուն լռությունը»: Արվեստագետը նշեց, որ Թուրքիայում 4-րդ, Լիբանանում 3-րդ անգամ է մասնակցում մասնագիտական միջոցառումների:

Hayk_Toqmajyan_3
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930