Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորովին նոր «Կարմեն»՝ երեւանյան բեմում

Սեպտեմբեր 28,2015 13:00

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերջապես կայացավ Բիզեի «Կարմեն» օպերայի առաջնախաղը: Ինչու վերջապես, որովհետեւ այն ձգվեց 4 տարի եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր, օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ Շահեն Շահինյանը, սա իրականություն դարձավ՝ հանձին նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի: Ինչ խոսք, կայացման գործում իրենց դերակատարումն ունեին ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, թատրոնի նվագախումբը՝ բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան), զգեստների նկարիչ Աստղիկ Ստեփանյանը, բեմադրող նկարիչ Դավիթ Մինասյանը, ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (ղեկավար՝ Էմմա Առաքելյան) եւ իհարկե՝ զգեստները ստեղծած «Մարինա ֆեյշըն» ՍՊԸ-ն:

Karmen_3
«Կարմենը» Երեւանի օպերային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1934թ. (բեմադրող դիրիժոր՝ Ս. Չարեքյան եւ ռեժիսոր՝ Ա. Բուրջալյան), ապա 1941թ. (դիրիժոր՝ Գ. Բուդաղյան, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան), իսկ հետո՝ 1972-ին (դիրիժոր՝ Գ. Տերտերյան, ռեժիսոր՝ Վ. Բագրատունի): 2001-ին էլ բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանն ու ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը «Կարմենը» ներկայացրին հանրության դատին, որը ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ: Դա ժամանակին Արմեն Մելիքսեթյանը պատճառաբանել էր դեկորների անհարմարավետությամբ:

Karmen_2
Մասնագիտական գնահատականները թողնելով ոլորտի ներկայացուցիչներին՝ նշենք, որ հիանալի էր «Կարմենի» բեմանկարչությունը, որն իրականացրել էր ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը: Ճանաչված ռեժիսորներից մեկը, որը խնդրեց անունը չհրապարակել, ասաց, թե Դավիթ Մինասյանի նկարչական ձեւավորումն այնքան է իրեն դուր եկել, որ գլխավոր փորձից հետո գնացել է տուն, You tube-ում ավելի քան 30 «Կարմեն» է դիտել եւ եկել եզրահանգման, որ մերն ուրիշ է եւ յուրահատուկ: Ինչ վերաբերում է գլխավոր դերերգերով հանդես եկող երգիչներին, ապա նրանց իսկապես հիանալի ելույթը անակնկալ չէր: Դատեք ինքներդ՝ Ինգա Կարապետյան (Կարմեն), Լիպարիտ Ավետիսյան (Խոզե), Գեւորգ Հակոբյան (Էսկամիլիո), Նունե Բադալյան (Միքայելա), Արծվիկ Դեմուրչյան (Ֆրասկիտա), Թամարա Դադոյան (Մերսեդես)…եւ ուրիշներ:

Karmen_1

Հանդիսականը հեռանալով թատրոնից, ցանկություն էր հայտնում, որ նման գլուխգործոցներն ավելի հաճախ լինեն հայրենական բեմում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930