Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններին հազար անգամ ասել ենք՝ մեր խնդիրը ձեր գլուխները տեղից պոկելը չի». Աշոտ Մանուչարյան (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 28,2015 12:33

«Եթե բախտներս բերեր, կունենայինք թմրամոլ ղեկավարություն, բայց բախտներս չի բերել, ունենք փողամոլ ղեկավարություն»,- ասում է Մանուչարյանը:

Այսօր «Հայելի» ակումբում Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է մեկնաբանում նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը՝ Ղարաբաղի հետ կապված, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Մինչ օրս մենք դիվանագիտական- քաղաքական այլ ուղղություն էինք տանում, որ Ղարաբաղն առանձին պետություն է, ի՞նչն է փոխվել:

Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Մի դատողությունը նա է, որ եթե հանկարծ Ղարաբաղի վրա հարձակում լինի, մենք կճանաչենք Ղարաբաղը, կհայտարարենք քաղաքական դաշինքի նույնության մասին, եւ ելնելով դրանից՝պաշտպանությունը կիրականացվի: Մի վարկածը այն է, որ նա հիշեցնում է դա»:

Նա ասաց, որ անկախ Սերժ Սարգսյանի տարատեսակ հայտարարություններից, այսօր ժողովուրդը պետք է համախմբվի. «Հայաստանյան իշխանության վերջին գործողությունները մեծ զայրույթ են առաջացրել ինձ մոտ: Հիմա բացարձակ համախմբման օր է: Միակ մոբիլիզացիան, որ այս իշխանություններն անում են՝  կողոպուտի մոբիլիզացիան է: Ավելին՝ հանկարծ երկու հոգի ժողովրդից իրար չմոտենան, կարող է կողոպուտին խանգարեն: Սահմանում եղածի մեջ ես առաջին հերթին մեղադրում եմ մեր ժողովրդին: Ժողովուրդը թող երկրի ղեկավարության վրա չգցի դա միայն: Հա, լավ, ասենք ունենայինք թմրամոլ ղեկավարություն, եթե բախտներս բերեր: Բայց բախտներս չի բերել, ունենք փողամոլ ղեկավարություն: Թմրամոլությունը միլիոն անգամ գերազանցող մոլուցք է, որը ոչ մի հնարավորություն չի տալիս մարդուն՝ բանականության վրա հենվել: Եթե անգամ ղեկավարության մի զգալի մասը թմրամոլ կամ խաղամոլ է, դա շատ ավելի փոքր մոլուցք է, քան փողամոլությունը: Խաղամոլ, թմրամոլը չնչին բաներ են, կգնային իրենց բաները կանեին, կնստեին մի տեղ, մենք էլ մեր գործերով կզբաղվեինք: Բայց նրանք անպայման ուզում են ամեն  ինչը թալանեն: Ինչ տեսնում են՝ ուզում են թալանեն, ուրիշ միտք չունեն: Կործանվում է ժողովուրդը, դու, քո ընտանիքը: Երբ ասում ես՝ մի հատ քեզ հավաքիր,նա հայտարարում է՝ ես ոչինչ հասկանալ ի վիճակի չեմ: Իշխանություններին հազար անգամ ասել ենք՝ մեր խնդիրը ձեր գլուխները տեղից պոկելը չի, որովհետեւ ցավոք սրտի, այդ գլուխները շատ են: Ամբողջ երկիրը  ողողված է նույն տիպի գլուխներով: Մեկը մյուսի հետ փոխելով՝ տեսնում ենք, որ ոչինչ էլ չի փոխվում»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո շատերը գտնում են, որ նախագահն ուղերձ հղեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ պետք չի ջանք թափել եւ միջամտել, համաձա՞յն եք, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Նա ով է, որ մեսիջ ուղարկի, ոչ մի բան է, ոչ մի բանը չի կարող ուղարկել մեսիջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930