Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրթիռակոծելը կամ հրետանի օգտագործելը լայնամասշտաբ պատերազմի տարրերից մեկն է.» Քաղաքագետ

Սեպտեմբեր 28,2015 11:59

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայ-ադրբեջանական սահմանային դեպքերի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքում տեսնում  է թեկուզ քողարկված, բայց ադրբեջանական կողմին ուղղված մեղադրանք:

«Երկրորդ անգամ ունեցանք այն փաստը, որ կոնկրետ մեղավոր կողմ էր նշվում, նշում էին, որ սահմանային լարվածությունը կամ միջադեպերը կանխելոււ համար անհրաժեշտ է  ստեղծել մոնիտորինգային խումբ, որին հայկական կողմը համաձայնություն տվել է, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ: Ու կոչ էին անում ադրբեջանական կողմին գնալ այդ ճանապարհով; Կար հասցեավորված մեղադրանք, բայց մեր դիվանագիտությունը լուրջ աշխատանք ունի անելու՝ այդ հասցեավորումը, Ադրբեջանին զսպելու միջազգային բոլոր գործոնները աշխատեցնելու ուղղությամբ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով սահմանային դեպքերի նկատմամբ ՀԱՊԿ-ի լռությանը, ասաց չեն արձագանքում, որովհետեւ  հայկական կողմը այդ կառույցին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում. «Հուսով եմ, որ չենք ունենա այնպիսի օրեր, որ ստիպված լինենք դիմել օտարներին, թեկուզ դաշնակից, բայց օտարի ռազմական աջակցությանը»:

Վերջին դեպքերը կվերածվե՞ն լայնամասշտաբ գործողությունների՝ հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Պաշտոնական Բաքուն հասկանում է, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում իրենց համար վտանգները մեծ են, մեծ են ոչ միայն պետության անվտանգության, այլեւ Ալիեւի ռեժիմի կայունության եւ այլ առումներով: Այս պահին չեմ կանխատեսում լայնամասշտաբ պատերազմի վերսկսում:  Ադրբեջանի կողմից իրավիճակի այդքան  խորացումն այս պահին անսպասելի է, նրանք չունեն պոտենցիալ ու փորձում են գործել իրենց հնարավորությունների մաքսիմումի սահմանում»:

Մեր հարցին՝ ինչո՞վ եք բացատրում ադրբեջանական կողմի՝ նոր տրամաչափերի ականների կիրառումը սահմանին, երբ սահմանային գյուղերի ղեկավարները պնդում են, որ այդ տրամաչափի ականներ տեսել էին մեկ էլ 90-ականներին, քաղաքագետը շարունակեց.  «Հրթիռակոծելը կամ հրետանի օգտագործելը լայնամասշտաբ պատերազմի տարրերից մեկն է: Բայց մնում եմ իմ համոզմունքին, որ նրանք գործում են իրենց հնարավորությունների մաքսիմումի սահմանում, պատերազմին ուղղված նոր քայլեր այս փուլում Ադրբեջանից չեմ սպասում»:

Նա ասաց, որ Ադրբեջանի ակտիվությունը պետք է զսպել  ռազմական ճանապարհով, որովհետեւ բանակցային գործընթացում ներգրավված կողմերը չունեն բավականաչափ քաղաքական պոտենցիալ այդ հարցը լուծելու համար. «Հետեւաբար  Ադրբեջանի ցանկությունները պետք է զսպել ուժի միջոցով, ինչին էլ հայկական կողմը արդեն հետամուտ է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930