Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը թեժ է անցնելու հայաստանյան պատվիրակության համար

Սեպտեմբեր 28,2015 11:40

Ժամեր անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Այն աշխատանքները կշարունակի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը։

Այս նստաշրջանը հատկապես թեժ է անցնելու հայաստանյան պատվիրակության համար, քանի որ տեղեկություններ կան, որ ադրբեջանցի պատվիրակները այս նստաշրջանին օգտագործելու են Ադրբեջանից ապաստան խնդրած  հայ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի արարքը  հակահայ քարոզչության համար: Նաև այս նստաշրջանի ընթացքում քաղաքական և սոցիալական հանձնաժողովներում նախատեսվում են քննարկումներ խնդրահարույց Սարսանգի ջրամբարի և Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցների վերաբերյալ:

Վեհաժողովը կքննարկի նաև Եվրոպային հուզող այլ հարցեր. օրինակ` միգրացիայի և փախստականների հարցերը որպես եվրոպական երկրների համար լուրջ մարտահրավեր, կանցկացվեն մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ: ԵԽԽՎ-ն կընտրի նոր գլխավոր քարտուղար՝ 5 տարի ժամկետով։ Տեղի կունենա նաև Վացլավ Հավելի մրցանակի հանձնման արարողություն։

Վեհաժողովում հանդես կգա Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսը, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, Բոսնիա և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահ Դենիս Զվիզդիկը։ Սեպտեմբերի 29-ի նիստում ելույթով հանդես կգա  ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930