Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգստի և ժամանցի նոր սենյակ` Աբովյանի հանրակացարանի տարեցների ու երեխաների համար

Սեպտեմբեր 28,2015 11:31

Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 4-րդ նրբանցքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից վերանորոգված հանգստի և ժամանցի սենյակի բացումը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեպանատան ներկայացուցիչ Աննամարի Կուլմանը, այլ հյուրեր:

Հանրակացարանի շքամուտքի մոտ գտնվող 40 քառ. մ տարածքը` նույն հանրակացարանում բնակվող շահառու տարեցների և երեխաների համար ծառայելու է որպես հավաքատեղի` սոցիալական և մշակութային միջոցառումների անցկացման, սոցփաթեթների ստացման, բազմաբնույթ դասընթացների իրականացման, որոշ հիգիենիկ ծառայությունների (լվացք, արդուկ) մատուցման համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում նախատեսված էր ծառայությունների մատուցման համար տրամադրված տարածքի վերանորոգումը, սակայն, ՀՀ ՏԿԱԻ նախարարության կողմից տրամադրված 40 քառ. մ մակերես ունեցող տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն առաջացավ: Այդ միջոցները հայթայթվեցին Գերմանական դաշնության և Լիտվայի դեսպանատների կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Աբովյանի այս հանրակացարանը ՀԿԽԸ “Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին” ծրագրում ընգրկվել է 2015 թվականին: Տասնյակ տարիներ առաջ մեկնարկած ծրագրի նպատակն է աջակցել հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների հասարակությանը մեջ ներգրավվածությանը և ինտեգրմանը, տնային պայմանների բարելավմանը:

Ծրագիրն ունի 2 բաղադրիչ` Աջակցություն միայնակ փախստական ծերերին և Աջակցություն հանրակացարանաբնակ երեխաներին:

Աջակցություն միայնակ փախստական ծերերին բաղադրիչի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տատիկ-պապիկներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տատիկ-պապիկներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:

Աջակցություն հանրակացարանաբնակ երեխաներին բաղադրիչի շրջանակներում ծրագրի կամավորները շաբաթվա ընթացքում բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում հանրակացարանաբնակ երեխաների համար ՀԿԽԸ կողմից հիմնադրված «Ժպիտների ակումբ» դասասրահում, օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում այցելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ` նրանց հետաքրքրող թեմաներով: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար` հանրակացարանաբնակ առավել կարիքավոր երեխաների համար:

Ներկայումս ծրագիրը ֆինանսավորվում է Լիխտենշտեյնի «Մեդիկոր» հիմնադրամի կողմից` Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ:

Ծրագրի իրականացման վերջին 5 տարիների ընթացքում կարճաժամկետ ընդհատումներ են եղել, սակայն կամավորները չնայած ֆինանսական միջոցների բացակայությանը, շարունակել են այցելությունները, որը կամավորական գործունեությանը նվիրվածության, մարդասիրական արժեքների դրսևորման, երիտասարդ և ավագ սերունդների միջև տարիների ընթացքում հաստատված սերտ բարեկամական կապերի վառ ապացույցն է:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930