Սեպտեմբերի 23-ին` ժամը 17:30-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական
հիմնարկի աշխատակիցները բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով հիմնարկի տարածք նախապես թույլատրված, քաղաքացի Լ.Օ.-ի կողմից բերված շինանյութը զննելիս տուֆ քարի միջից հայտնաբերել են 12 փաթեթ` 34.5 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգվածի առկայությամբ, «Լիրիկա.300 գրամ» նշագրմամբ գործարանային արտադրության դեղահաբ, 5 հատ կաթեցուցիչ և 1 հատ USB կցորդ:
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Լ.Օ.-ն իր կողմից վարած «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնաթափքի վրանի միջնամասից ներկայացրել է 1 բջջային հեռախոս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին