Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանիների կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության

Սեպտեմբեր 28,2015 11:08

Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Կատաղությունը (հիդրոֆոբիա) սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Բնության մեջ վարակի հիմնական աղբյուրը և պահոցը (ռեզերվուար) գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետներն են, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները:

Մարդու համար վարակի աղբյուր կարող են լինել հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը պայմանավորված է վնասվածքի/կծվածքի տեղակայմամբ, ծանրությամբ և կարող է տատանվել մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:

Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում` մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):

Կատաղություն հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, արագ ոչնչանում է մինչև 560 տաքացնելիս:

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կծելու, մաշկը թքոտելու դեպքում, մանավանդ, երբ կա մաշկի վնասվածք, ԱՆՄԻՋԱՊԵՍ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930