Հոկտեմբերի 17-25-ը Սկոպյե քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը ոչ տղամարդկանց, ոչ կանանց մրցաշարերում ներկայացված չի լինելու: Դրա փոխարեն ռուսաստանյան ակումբները իրենց թիմերն ուժեղացնելու նպատակով հրավիրել են Հայաստանի առաջատար շախմատիստներ Լեւոն Արոնյանին եւ Լիլիթ Մկրտչյանին:
Լեւոնը Մակեդոնիայում հանդես է գալու «Սիբերիա» ակումբի կազմում, իսկ Լիլիթը՝ «Յուգրայի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ