Լրահոս
Օրվա լրահոսը

Ipad-ը եւ քո առողջությունը

Սեպտեմբեր 28,2015 11:30

Ապրելով ժամանակակից տեխնոլոգիաների ծաղկման շրջանում՝ գրեթե անհնար է խուսափել ճառագայթման ենթարկվելուց: Այս մասին գրում է Healthy food team-ը իր պաշտոնական կայքում: Այսօր անլար սարքերը եւ բջջային հեռախոսներն ամենուր են, այսպիսով՝ եթե անգամ դուք չեք օգտագործում դրանցից եւ ոչ մեկը, դեռ շարունակում եք ճառագայթվել:

Բացի լայնորեն տարածված սխալ կարծիքից, թե ipad-ները կամ նմանատիպ այլ սարքավորումները չեն արձակում շատ ճառագայթում, փաստեր կան, որ ճառագայթման այդ անլար միջոցներն առաջացնում են լեյկոզ, աուտիզմ, ADHD, քաղցկեղ եւ Ալցհեյմերի հիվանդություն:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ անլար ճառագայթումը դասակարգված է որպես պոտենցիալ ուռուցքածին միջոց: Մյուս կողմից՝ ոչ իոնացնող կամ միկրոալիքային ճառագայթումը ոչ միայն վնասում է ուղեղը, այլեւ մեծ վնաս է հասցնում սերմնահեղուկի ակտիվությանը: Սարքավորումները միկրոալիքային փոխանցողներ են, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյան նրանք արձակում են իմպուլսային ճառագայթման կարճ, բայց ուժեղ պայթյուն: Եվ այս պայթյունը կարող է լուրջ ռիսկ հանդիսանալ երեխաների՝ արագ զարգացող նյարդային եւ իմունային համակարգի համար՝ հանգեցնելով ուղեղի հասունացման եւ վերարտադրողական վնաս: Միկրոալիքային ճառագայթումը խախտում է ԴՆԹ-ի հաջորդականությունը, վատացնում է ուղեղի պաշտպանիչ թաղանթի թափանցելիությունը եւ արտանետում բարձր ռեակտիվություն ունեցող եւ վնասակար ազատ ռադիկալներ: Երեխայի գլխի ոսկրածուծը կլանում է 10 անգամ ավելի շատ ճառագայթում, քան՝ չափահասինը:

ipad_1

Ըստ հետազոտության՝ մեծահասակները, ովքեր հետեւողականորեն օգտագործում են անլար սարքավորումներ առնվազն 10 տարի, ուղեղի քաղցկեղ, թքագեղձերի քաղցկեղ եւ նույնիսկ գլխի այն կողմում, որտեղ ավելի շատ է հպվում բջջային հեռախոսը, աչքի քաղցկեղ ձեռք բերելու մեծ ռիսկի տակ են գտնվում: Ավելին, մի շարք տղամարդկանց մոտ ախտորոշվել է ամորձիների քաղցկեղ, որի առաջացման պատճառ է հանդիասանում այդ շրջանի գրպանոում բջջային հեռախոս դնելը:

Ստորեւ ներկայացնում ենք ճառագայթահարվելու ռիսկերը նվազեցնելու մի քանի եղանակներ, երբ օգտագործում եք ipad կամ այլ սարքավորումներ.

l Փորձեք օգտագործել ձեր ipad-ը ինքնաթիռի ռեժիմում եւ Wi-Fi-ից դուրս, քանի որ դա կդադարեցնի կապի ճառագայթումը:

l Խուսափեք օգտագործել ipad-ը ձեր գրկում: Որքան հնարավոր է հեռու պահեք այն ձեր մարմնից, քանի որ յուրաքանչյուր թիզ հեռավորությունը նվազեցնում է ճառագայթման ազդեցության ուժը:

l Նվազեցրեք անլար սարքավորումներ օգտագործելու ձեր ժամանակը:

ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930